23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱԺ 4 խմբակցություններն էլ դրական են գնահատել (տեսանյութ)

Այս պահին ունենք յուրաքանչյուր սահմանամերձ համայնքի անձնագիր. այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա նշեց, որ հստակ ժամանակացուցյ է կազմվել, թե ինչպես և որ համայնքում որ խնդիրն է առաջանահերթ լուծելու համար: Հաճախ դրանք թաքստոցների կառուցումն են դպրոցների մոտ, տնտեսական վիճակը և այլն: «Մի շարք ծրագրեր մտած են բյուջեի մեջ, մյուսները կմտնեն 2018 թվականի բյուջեի մեջ».-հավալեց նախարարը: Վերջինս նկատեց, որ հանրապետության նախագահի կողմից էլ հանձնարարականով ՃՈ արտաբյուջետային միջոցներից որոշակի գումար է  տեղափոխել ՊՆ հաշվին, ինչն էլ հնարավորություն կտա բնակարանային հարցը լուծել ոչ թե 3 տարվա ընթացքում, այլ՝ մինչ այս տարվա ավարտը։

 Պաշտպանության նախարարը վերահաստատեց՝ մինչև այս տարվա ավարտը լուծվելու է զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ստացած անօթևան զինծառայողների ու նրանց ընտանիքների բնակարանային ապահովման հարցը։ «Բավականին հերթ է գոյացել ու այդ հերթի մեջ կան դեռ 1992-94 թթ. զոհվածների ընտանիքները։

Նախարարը հավելեց, որ քննարկվում են նաև «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը, սրանք քննարկվել են բոլոր 4 խմբակցություններից, և ինչպես նախարարը հայտնեց՝ 4 խմբակցություններն էլ կողմ են եղել:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ