25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ե՞րբ կգնան այդ քայլին

Խորհրդարանական ընտրություններից առաջ ձևավորված «Ելք» դաշինքի հուշագրի կետերից մեկն էլ ընտրություններից հետո մեկ կուսակցություն դառնալու գաղափարն էր: Դաշինքում, հիշեցնենք, «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն են ընդգրկված:

Henaran.am-ը հետաքրքրվեց խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանից՝ պատրաստվո՞ւմ են իրականություն դարձնել իրենց հուշագրի կետն ու դառնալ մի կուսակցություն, ինչին նա այսպես պատասխանեց. «Հուշագրի մի կետ էր դա, որ համատեղ աշխատանքի արդյունքում կսկսենք բանակցություններ, համատեղ աշխատանքը դեռ նոր է սկսվել, մեզ ժամանակ է պետք, մենք չենք շտապում, այս ֆորմատը մեզ ոչնչով չի խանգարում: Ժամանակը ցույց կտա, եթե դրա կարիքը կլինի, երբ կհասունանա այդ պահը, մենք կգնանք այդ պահին, կսկսենք այդ ուղղությամբ աշխատել»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ