25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Իսկ ու՞ր է Աստված

«Հավատով է, որ Աբրահամը, երբ կանչվեց, հնազանդվեց և գնաց այն տեղը, որն ստանալու էր որպես ժառանգություն. ելավ գնաց և չգիտեր՝ ուր էր գնում… Հավատով է, որ Աբրահամը իր փորձության մեջ Իսահակին որպես զոհ մատուցեց…  Քանզի իր մտքում մտածեց, թե Աստված կարող է մեռելներից էլ հարություն տալ Իսահակին» (Եբր. ԺԱ 8, 17,19)։

Աբրահամի պատմությունը շատ ուսանելի է, այն ամեն մարդու օգնում է հասկանալ, որ Աստծո հետ հարաբերություններն էլ կարող են անցնել փորձությունների և դժվարությունների, հիասթափությունների և տարակուսանքների բովով։ Իրականում արդյո՞ք մեզանից շատերին է հաջողվել կյանքն ապրել՝ իր սրտում ոչ մի անգամ չտրտնջալով՝ «Տե՛ր, Դու ինչպե՞ս ես թույլ տալիս, որ այդպիսի անարդարություն կատարվի իմ նկատմամբ»։ Եվ հաճախ տարակուսանքով և անզորությամբ բացականչում ենք. «Իսկ ու՞ր է Աստված»։

Սակայն հարկ է հիշել, որ Աստծո նկատմամբ հավատը չպետք է մռայլվի նույնիսկ ամենածանր փորձությունների և վշտերի մեջ, քանզի հավատի մեջ է մեր միակ փրկությունը։ Աբրահամն այնքան էր հնազանդ Աստծո կամքին, որ պատրաստ էր անգամ զոհաբերելու իր սիրասուն զավակին։ Եվ Աբրահամի այս պատմությունն միգուցե մեզ էլ օգնի կյանքի փորձությունների մեջ միշտ վստահ լինել, որ կա Աստծո փրկարար նախախնամությունը, հնազանդ լինել Երկնային Հորը և ապավինել Նրա անճառելի ողորմածությանը։

Կիրիլ Պատրիարք «Հովվի խոսքը, Աստված և մարդ. փրկության պատմությունը»

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ