23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԵՄ-ը զրոյական վերջնարդյունքով խաղեր չի ընդունում

”Իրավիճակը փոխվել է, բայց վերջին տարիների գործունեության արդյունքները չեն կարող հերքվել: Շատ բան է ձեռք բերվել: Որոշ քաղաքական գործիչներ որոշ երկրներում դրանք հերքում են, բայց դրանք այն գործիչներն են, ովքեր ցանկանում են Հայաստանն ավտորիտար տեսնել: Մենք զգում ենք, որ հայերը ազատ ժողովրդավար, բարեկեցիկ տարածքին միանալու ցանկություն ունեն, այդ տարածքը կոչվում է ԵՄ՛՛,-այսօր ՛՛Արեւելյան Գործընկերության Չորս տարիները` Արդյունքներ եւ Մարտահրավերներ Հայաստանի քաղաքական գործիչների եւ փորձագետների տեսակետները՛՛ խորագրով գիտաժողովի ժամանակ հայտարարեց Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Հայաստանի Հանրապետությունում Պետր Միկիսկան:

Նա ողջունեց Հայաստանի կառավարության ցանկությունը`ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու վերաբերյալ, ինչի մասին սեպտեմբերի երեքից հետո քանիցս է հայտարարվել:

Ելույթով հանդես եկավ նաև Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հատուկ դեսպանորդ Պետր Մարեշը, ով նշեց, որ ԵՄ-ում այսօր բոլորն են փորձում վերլուծել սեպտեմբերի երեքից հետո ստեղծված իրավիճակը: ՛՛ԵԽ-ն գրեթե մշտապես քննարկում է հայկական հարցը, խնդիրը, վերջնական որոշման չենք եկել՛՛,-նկատեց նա:

Պետր Մարեշը շեշտեց, որ չենք կարող ձեւացնել, թե ոչինչ չի եղել: ՛՛Գնդակը մեր դաշտում է: Մենք չենք որոշել ինչպես ետ հրել այն, բայց Բրյուսելում տրամադրությունները բարյացկամ են: Մենք լավ  հասկանում ենք իրավիճակը եւ ցանկանում ենք հայերին պահել մեր կողքին, բայց դա այլեւս չենք կարող անել այնպես, ինչպես նախկին վիճակում էր ենթադրվում”,-ասաց նա ու հավելեց.

՛՛Զրոյական վերջնական արդյունքով խաղերը մնացել են միջազգային հարաբերությունների պատմության գրկում: ԵՄ-ը պատրաստ չէ այդ կերպ աշխարհաքաղաքական խաղերի: Չխաղանք աշխարհաքաղաքական խաղեր, դա կարեւոր է ոչ միայն Բրյուսելի, այլեւ Հայաստանի համար: Հաջողություն եմ մաղթում ճիշտ պատասխանների եւ վերլուծությունների փնտրտուքում՛՛:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ