17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Պիտի մեր երկրի պարանոցն ազատենք»

-Հունիսի 22-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում 64 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց կառավարության 2017-2022 թթ. կառավարության ծրագիրը:

Հիշեցնենք՝ Կառավարության ծրագրում, ընդհանուր առմամբ,  ընդգրկված է  4 ոլորտ ՝ պետական կառավարման և իրավական համակարգ, արտաքին քաղաքականություն և պաշտպանություն, տնտեսական ոլորտ, սոցիալական:

Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Henaran.am-ի հետ զրույցում  հույս հայտնեց, որ  կլինեն քաղաքական նշանակության փոփոխություններ, ոչ թե Կառավարության ծրագիրը  միայն բիզնես պլան կլինի։

«Այժմ մեզ   պետք  են կոնկրետ քաղաքական ծրագրեր՝ ուղղված Հայաստանի  ինքնիշխանության հաստատմանը։  Պիտի  մեր երկրի պարանոցն ազատենք բոլոր տեսակի կապանքներից։ Երկրորդ կարևոր բանը, որ կուենայի տեսնել, այն է, որ Կառավարոությունը կարողանա վերացնել մոնոպոլիաները», – նշեց քաղաքագետը՝ ընդգծելով՝ ՀՀ Կառավարությունը պետք է  աջակցի ՓՄՁ-ին, թեթևացնի նրանց հարկային բեռը։

Քաղաքագետը շեշտեց՝  մեր երկիրը մեծ պոտենցիալ ունի առաջ ընթանալու  համար, պարզապես  քաղաքական կամքն է բացակայում՝ ինչ -որ բան փոխելու համար։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ