24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարչապետի հարցը

«Կառավարության ծրագրերը դե յուրե կարևոր  են, բայց դե ֆակտո տնտեսության կյանքում դեր չեն խաղում»,-Henaran.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ խոսելով Կառավարության ծրագրի քննարկումներից ու հասարակական ակնկալիքներից: Ըստ նրա՝ հասարակությունը մի քանի անգամ արդեն հավատացել է այդ ծրագրերին, սակայն խաբվել է: «Կառավարության ծրագիրը ոչ միայն կարևոր դեր չի կատարում, այլև հասարակության կյանքում մեծ դեր չի խաղում, հասարակությունն արդեն հասկացել է, որ իր կյանքը ծրագրով չի որոշվում»,-նկատեց նա:

Գալով խորհրդարանում ընդդիմադիրներ «Ելքի» բարձրացրած հարցին, թե ով է լինելու վարչապետը 2018-ին՝ Արմեն Բադալյանը շեշտեց, թե աշնանը կամ ձմռանը կհստակեցվի այդ հարցը: «Ով էլ լինի վարչապետի թեկնածուն, շատ կարևոր է, որ ստանա նաև Արևմուտքի աջակցությունը»,-նկատեց քաղաքագետը, ապա հավելեց՝ բացի այդ, վարչապետը պիտի տեղում էլ թիմ ունենա։

Ի դեպ, Բադալյանն այդքան էլ հավանական չի համարում, որ նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանա լինել վարչապետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ