19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Խանդոյանի դատավճիռը բողոքարկվելու է և ուղարկվելու է ՄԻԵԴ

Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով այսօր 3.5 տարվա ազատազրկման դատապարտված Արարատ Խանդոյանի պաշտպանը բողոքարկելու է Առաջին ատյանի դատարանի որոշումը:

 «Դատավճիռը բողոքարկվելու  է  և ուղարկվելու է ՄԻԵԴ, միանալու է այն բողոքներին, որոնք արդեն վարույթ են ընդունվել», լրագրողների հետ զրույցում ասել է  Արարատ Խանդոյանի շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը:

Պաշտպանը նշել է , որ դատաքննության հենց առաջին պահից դատարանը կողմնակալ վերաբերմունք է ունեցել:

«Դատարանը կողմնակալ վերաբերմունք է ունեցել հենց առաջաին պահից,  քանի որ առանց Արարատ Խանդոյանի քննարկել է  կալանավորման հարցը եւ մինչեւ վերջին պահն էլ դատարանի կողմից արդար դատաքննություն չեղավ, մասնավորապես՝ ինձ պաշտպանական իրավունքից զրկելու, արդար դատաքննության բազմաթիվ կոպիտ խախտումներով: Մեղադրողը 4 տարվա ազատազրկում էր պահանջել, բայց դատարանը 3.6 ամիս ազատազրկման դատապարտեց եւ այդ մի քանի ամիսը ոչ մի բան չէր կարող անել»,-ընդգծել  է Արա Ղարագյոզյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ