25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պաշտպանի աջակցությամբ կալանավորը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով փաստաբանը խնդրել է աջակցել իր պաշտպանյալի ստացիոնար բուժումը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կազմակերպելու հարցում: Փաստաբանը դիմումում նշել է, որ կալանավորված անձն ունի սրտի իշեմիկ հիվանդություն, և առկա է համապատասխան հետազոտության անհրաժեշտություն:

Պաշտպանի կողմից սկսված գրավոր ընթացակարգի շրջանակում վերջինս տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, կատարվել է կորոնարոգրաֆիկ հետազոտություն, ինչի արդյունքում առաջացել է ստենտավորման անհրաժեշտություն:

Քրեակատարողական վարչությունը դիմում է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարություն՝ կալանավորի ստենտավորումը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակում կազմակերպելու համար: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է այցելել Պաշտպանի աշխատակազմի բժիշկը: Կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կալանավորը ենթարկվել է վիրահատության, ինչի արդյունքում տեղադրվել է ոչ դեղապատ ստենտ:

Պաշտպանի ներկայացուցիչների՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարած հերթական այցիընթացքում պարզվել է, որ կալանավորը  տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ