23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սուրենավանում ոչ ոք օձի խայթոցից չի մահացել. նոր մանրամասներ

Այսօր լրատվական կայքերում լուրեր տարածվեցին այն մասին, որ օրերս դժբախտ պատահար է տեղի ունեցել Արարատի մարզի Սուրենավան գյուղում. օձը խայթել է 17-ամյա մի աղջկա, ինչի հետեւանքով վերջինս մահացել է։

 Henaran.am-ի թղթակիցը հեռախոսազրույց է ունեցել Սուրենավան գյուղի  համայնքապետարանի աշխատակազմի  ղեկավար Լուսինե Ոսկանյանի հետ:

 Վերջինս նշեց՝ համայնքապետարանը պատբերաբար զանգեր է ստանում տարբեր լրատվամիջոցներից՝ օձի խայթոցի  ու մահացած աղջկա հետ կապված,  բայց  Սուրենավանի գյուղապետարանի աշխատակիցներն էլ մյուսների նման միայն  մամուլի հրապարակումներից են ծանոթացել այդ լուրի հետ:

«Նման դեպք մեզ մոտ չի արձանագրվել:  Չգիտեմ՝ լրատվամիջոցները որտեղից են ստացել այդ ինֆորմացիան ու գրել այդ մասին: Մի միջադեպ եղել է հունիսի 17-ին,  երբ օձը խայթել է մեր համայնքի բնակչուհիներից մեկին, բայց, բարեբախտաբար,  դա մանվան ելքով չի ավարտվել: Օձը այդ բնակչուհու ոտքն է խայթել: Իսկ  օձի խայթոցից մահացած աղջկա մասին ոչ մի բան ասել չեմ կարող. մեզ մոտ նման բան չի եղել. միգուցե այլ համայնքում  է եղել, շփոթե՞լ են, չգիտեմ», – Սուրենավան գյուղի  համայնքապետարանի աշխատակազմի  ղեկավար Լուսինե Ոսկանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ