25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանը դեռեւս հայցադիմում չի ներկայացրել ՄԻԵԴ` Սաֆարովի գործով

2004-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայազգի սպա Գուրգեն Մարգարյանն այսօր` սեպտեմբերի 26-ին, կդառնար 34 տարեկան: Այս առիթով այսօր “Հենարան” ակումբ` լրագրողների հետ հանդիպման էին հրավիրվել Գուրգենի հետ նույն դասընթացներին մասնակցած, Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի անդամ Հայկ Մուկուչյանը եւ միջազգային իրավունքի փորձագետ Լեւոն Գեւորգյանը:

Հայկ Մուկուչյանը  ընկերոջը` Գուրգենին  2 բառով բնութագրեց` “բարի հսկա”: Ինչ վերաբերում է Սաֆարովի արտահանձնման գործին, Հայկ Մուկուչյանը նշեց, որ  մինչ օրս Հայաստանից հայցադիմում չի ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչպես նաեւ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան: Նա նշեց, որ ինքը եւս պատրաստվում է առանձին հայցադիմում ներկայացնել միջազգային բոլոր հնարավոր ատյաններին, որն արդեն ուսումնասիրվում է իրավաբանների կողմից:

Հայկ Մուկուչյանը կարծում է, որ պետական աջակցության դիմելու կարիք չկա, քանի որ առանց այդ էլ ողջ պետական համակարգն աշխատում է այդ ուղղությամբ:

Միջազգային իրավունքի փորձագետ Լեւոն Գեւորգյանը համոզմունք հայտնեց, որ Մարդու իրավոնքների եվրոպական եւ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարաններում Հայաստանի հայցադիմումները բավարարելու մեծ շանսեր կան, քանի որ Ադրբեջանի կողմից մարդասպանին ներում շնորհելն արդեն իսկ փաստում է, որ կյանքի իրավունքի ոտնահարում է տեղի ունեցել: Նրա խոսքով` գործի քննությունը միջազգային ատյաններում հնարավոր է տեւի 3-6 տարի, իսկ առավելագույնը, որ ՄԻԵԴ-ը կարող է անել, տուժողին ֆինանսական հատուցում տալն է, որը նրա կարծիքով` մի քանի տասնյակ հազար եվրոյի կարող է հասնել:

Փորձագետը նշեց, որ ՄԻԵԴ-ին ուղղված հայցադիմումը հիմնավորված կլինի “Կյանքի իրավունքի ընթացակարգային պարտավորության ոտնահարման” կոնվենցիայի վրա: Նա  ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ միջազգայնորեն ապացուցվում է նաեւ պետության մասնակցությունը էթնիկ հողի վրա կատարված սպանությանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ