« Հայաստանում այլասերության տարածման փուլ է սկսվել»/տեսանյութ/
«Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հայաստանում այլասերության տարածման փուլ է սկսվել: Ֆեյսբուքում բացվել են կեղծ պրոֆիլներ, որոնք շարունակ փորձում են արդարացում գտնել համասեռամոլության քարոզչության համար»,-այսօր՝ հունիսի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ժողովրդի ձայն» հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը:
Ղուկասյանը նշեց, որ Հայաստանում անցկացվել է միասեռականների երթ, որը կազմակերպել էր «Նոր սերունդ» շարժման կողմից:
«Գոյություն ունի երկու արժեք, որոնք պետք հստակ տարանջատենք՝ դա մարդու իրավունքներն են և այլասերության քարոզի կանխումը»,-ընդգծեց Արման Ղուկասյանը հավելելով, որ նմանատիպ շարժումները շարունակելու են իրենց գործնեությունը:
«Ժողովրդի ձայն» հասարակական ակումբի փորձագետ Ծովինար Կոստանյանն էլ անդրադարձավ ֆեյսբուքում այլասերության քարոզչության տեխնոլոգիային:
«Համացանցում հայտնվել է տեսանյութ, երբ հայ տղան նկարագրում է իրեն, նշում, որ ունի լավ աշխատանք, ապրում է նորմալ կյանքով և ապրում է իր սիրելիի հետ, որը տղա է: Հոլովակի վերջում երկու տղամարդիկ գրկում են իրար»,-ասաց Ծովինար Կոստանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: