25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

20-ից ավել շաքարավազ ներկրող կա

«Մի մոռացեք, որ ես մինչև 2016 թվականի հոկտեմբեր ամիսն աշխատել եմ բիզնեսում: Եթե անհաջողակ բիզնեսմեն լինեի, ոչինչ չէի ունենա»,-Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է կուտակել իր հարստությունը:

Հարցին, թե հանձնել է  կառավարման իր բիզնեսնեը, նա պատասխանեց. «Ոչ, ընտանիքի անդամներինն է: Հովանավորություն իմ կողմից չի եղել»:

Ապա խոսելով մենաշնորհներից՝ Հարությունյանն ընդգծեց՝ սահմանը բաց է, ամեն ոք կարող է ներկրել այն, ինչ ցանկանում է: Հարցին, թե քանի ընկերություն է շաքարավազ ներկրում, նա նշեց. «Քսանից ավել ընկերություն, ուղղակի ձեր մոտ տպավորություն է, որ շաքարավազը պետք է ներկրի մի մարդ, իսկ բանանը՝ մեկ այլ մարդ: Շատերը, անուններ չեմ կարող ասել: Բանանը էդքան կարևոր չէ ինձ համար»:

Դիտարկմանը, թե  եթե կան ներկրողներ, ինչու գնանկում չի լինում, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Որովհետև հարկերը բարձրացել են: Բնական է, եթե ստվերում են գործել և հիմա ստվերում չեն գործում որոշ ընկերություններ, որոշակի ազդեցություն պետք է ունենա»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ