19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պետք է խոսել ոչ միայն զոհերի, այլև սահմանում տեղի ունեցող բարեփոխումների մասին /տեսանյութ/

ԱՀ  մշտական ներկայացուցչության խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը կարծում է՝ հայաստանյան լրատվամիջոցները պետք է ուշադիր լինեն Արցախի հետ կապված նյութերը լուսաբանելիս, ավելին, շատ լավ կլիներ, եթե լրատվամիջոցները թղթակիցներ ունենային Արցախում՝  այսպես ասած՝ «առաջին ձեռքից» թարմ ու հավաստի ինֆորմացիա ստանալու  համար:

«Հաճախ նախագահը, վարչապետը, ուժային կառույցների ղեկավարները գնում են Արցախ՝ սահման: Կարևոր է, որ դա լուսաբանվի: Այո՛, պատկերացրե՛ք՝ Արցախի նախագահը  հաճախ լինում է սահմանում, հանձնարարականներ է տալիս, հետևում է այնտեղ իրականացվող աշխատանքներին, և միշտ չէ, որ  դա  նորմալ լուսաբանվում է: Հայաստանի բնակչությունը միայն զոհերի մասին է լսում, իսկ սահմանում իրականացվող աշխատանքների, բարեփոխումների մասին ո՞վ պիտի խոսի», – նշեց բանախոսը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ