28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Գաղտնալսող եւ տեսանկարահանող սարքեր՝ բացահայտելու բարձրաստիճան պաշտոնյաների կաշառակերությունը. Ժողովուրդ

դատավոր

Վերջերս մեծ աղմուկ հանեց Գեղարքունիքի մարզի մարզային դատախազության դատախազ Սեւակ Շհոյանի, մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի եւ նույն դատարա­նի դատավորի՝ Վանիկ Վարդանյանի կողմից կաշառք վերցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Բարձրաստիճան պաշտոնյաներն այս գործի շրջանակներում ձերբակալվել են ու հիմա գտնվում են կալանքի տակ:

Եւ, ահա, թերթին հայտնի դարձավ որ այս գործը բացահայտելու համար իրավապահները լայնա­ծավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել, մասնավորապես գաղտնալսող եւ տեսանկարահանող սարքեր են տեղադրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախա­գահ Աղվան Պետրոսյանի աշխատասենյակում ու այդպես հետեւել այնտեղ անցուդարձին, արձանագրել, թե ինչ­պես է դատավոր Վանիկ Վարդանյանը գումարը կիսում նրա հետ: Մյուս կողմից, սակայն, նկատենք, որ այս գոր­ծը քննող ՀՔԾ-ն դեռ որեւէ անհերքելի փաստ, տեսանյութ չի հրապարակել, որը կարող էր վստահություն ներշն­չել հասարակության մոտ, որ իսկապես դատավորները կաշառք են վերցրել:

Օրվա մյուս հրապարկումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ