23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ո՞ր մեղքերն են ներվում

Ներվում են այն մեղքերը, որ կատարել ենք, երբ դեռևս չէինք ճանաչում Աստծուն, իսկ համառորեն մեղքի մեջ մնալը դատապարտվում է: Ուրեմն, ի՞նչ պետք է անել: Որոնք են ապաշխարության պտուղները: «Ով որ երկու զգեստ ունի, մեկը թող տա նրան, որ չունի, և ով որ ուտելիք ունի, նույն ձևով թող անի» (Ղուկ., Գ 11):

Եվ այդ սովորեցնողը արժանահավատ է, քանզի առաջինը ինքն էր կիրառում իր ասածը, որովհետև իր խիղճը չէր խանգարում իր խոսքին: Ուզում ես վայելել Սուրբ Հոգու շնորհը, բայց չե՞ս նկատում հացի կարոտ աղքատներին: Մեծ բաներ ես խնդրում, բայց փոքր բաներ չե՞ս ուզում տալ: Եթե անգամ մաքսավոր ես կամ պոռնիկ ես, հավատա փրկության: «Մաքսավորներն ու պոռնիկները ձեզնից առաջ պիտի հասնեն Աստծու արքայության» (Մատթ.21: 31):

Պողոսը ևս վկայում է. «Ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ և այլ նմաններ Աստծու արքայությունը չպիտի ժառանգեն: Եվ դուք, գոնե ոմանք, այդպիսիք էիք: Բայց լվացվեցիք, մաքրվեցիք, արդարացվեցիք»: Նա չի ասել «այժմ եք», այլ «այդպիսիք էիք»: Ներվում են այն մեղքերը, որ կատարել ենք, երբ դեռևս չէինք ճանաչում Աստծուն, իսկ համառորեն մեղքի մեջ մնալը դատապարտվում է:

Սուրբ Եփրեմ Ասորի «Կոչումն ընծայության»

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ