20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Աստված Պապիկը» կպատժի

Հետաքրքիր երկխոսություն Պատարագի ժամանակ, երիտասարդ մայրիկի և իր փոքրիկի միջև: Երեխան մի քանի անգամ ասաց.
«Ջուր եմ ուզում».
Վերջապես մայրը պատասխանեց.
«Սո՝ւս մնա, «Աստված Պապիկը» կպատժի» ասաց մայրը.
Չուշացավ երեխայի խելացի պատասխանը, որը դարձյալ հարց էր.
«Աստված պապիկին ի՞նչ եմ արել որ պատժի»:
Ամենայն սիրով կզրուցեի քեզ հետ սիրելի երիտասարդ մայրիկ, եթե Պատարագի ավարտին հանդիպեի: Ես ուրիշ անգամներ էլ եմ ականատես եղել երեխաներին սաստելու այս սխալ, եթե չասեմ դաժան մեթոդին:
Խոսքս վերաբերում է նրանց, որոնք երեխաների հետ այս կերպ են վարվում:
Մի՞թե Աստված պատժող է, մի՞թե Աստված կարող է պատժել երեխային:
Աստված Իր Միածին Որդուն ուղարկեց մեղավոր մարդու համար խաչը բարձրանալու:
Եթե Աստված պատժող լինել, հիմա մենք ո՞ւր կլինեինք: Իսկ հետաքրքիր է, երբ երեխային երբևէ սիրող պապիկի մասին պատմեք, ո՞ւմ եք ներկայացնելու.
նրա՞ն, որը կատարում է երեխայի քմահաճույքներն ու պահանջները:
Զգույշ լինենք երեխաների հետ խոսելիս: Չի կարելի փոքր տարիքում մի բան ասել, մեծ տարիքում` այլ: Երիտասարդ մայրեր երեխաներին երբեք մի վախեցրեք ոչ Աստված Պապիկով, ոչ բժիշկով, ոչ ուսուցչով, ոչ էլ որևէ մեկով: Երեխայի կյանքում բոլորն էր իրենց ուրույն տեղը ունեն: Իսկ «Աստված Պապիկը» համակ Սիրո աղբյուր է, ոչ թե վախի…

Ծովիկ Դավթյանի հարնագրից: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ