25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Փորձում են «լռեցնեն» Միայնակ գայլին.մանրամասնում է փաստաբանը

«Ես չեմ ցանկանում  պատասխանել ՔԿՎ-ին, որովհետև ցանկացած դեպքում, երբ մենք ինչ-որ իրավիճակ ենք արձանագրում՝ ՔԿՎ-ն արագ արձագանքում է , այնպիսի տպավորություն է, որ իրենք ուզում են վերջին պատասխանը իրենցը լինի, սակայն ես ակնկալում եմ, որ իրենք հանրությանը պետք է մի շարք հարցերի մասով տեղեկություններ տրամադրեն»,-Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր՝ հունիսի 26-ին ՔԿՎ-ի տարածած հայտարարությանը,  ասաց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) պաշտպան՝ Արայիկ Պապիկյանը:

«Օրինակ, թող պատասխանեն՝ գիշերվա ընթացքում արգելված իրը, որը հայտնաբերվեց, ծառայողական քննությունը ի՞նչ արդյունք տվեց: Ասում են Արայիկ Խանդոյանը ևս երկու նկատողություն ունի, թող ասեն ի՞նչ պարզեցին: Չեմ բացառում, որ  Արայիկ Խանդոյանին ՔԿՀ տանելիս մի շարք թղթեր են ստորագրել տվել:Ներքին կանոնակարգ կոչվածը այլ բան է, չի բացառվում, որ նրան կարդալու համար թուղթ չեն տվել ու նրա ստորագրելը միայն ձևական բնույթ է կրել: Իրենց արածը մանկական խաղի նման է՝ վերջինը ես խփեցի վիճակով»,-նշեց Արայիկ Պապիկյանը:

Պապիկյանի խոսքով՝ Խանդոյանի պատժախցում մնալու ժամկետը երեկ է լրացել:

«Նա այս ամենին շատ հանգիստ է վերաբերվում, առաջին դեպքը չէր, որ իր նկատմամբ ինչ-որ սահմանափակումներ էին անում: Անընդհատ տարբեր խնդիր է եղել,  սակայն այսպես չենք  բարձրաձայնել, այսինք ավելի վատ սահմանափակումների վիճակում է  եղել Արայիկ Խանդոյանը, բայց  մենք լռել ենք: Հերթական սահմանափակման ձևն է ուղղակի սա` շատ լավ դրսևորման ձևով արեցին, նիստից առաջ լռեցնելու համար»,-ընդգծեց Արայիկ Պապիկյանը:

Պապիկյանի խոսքով`  ՔԿՀ-ի վարչության վերջին հաղորդագրությամբ`հունիսի 20-ին Արայիկ Խանդոյանի  մոտ խուզարկություն են արել  և ոչինչ չի հայտնաբերվել.«21-ի առավոտյան , այսինքն` գիշերվա ընթացքում նրա մոտ հարազատներ չեն գնացել, փաստաբան չի գնացել, որևէ մեկի հետ չի շփվել, բայց նախորդ օրվա խուզարկությամբ ոչինչ չկա, հետո առավոտյան խուզարկությամբ` կա :Թող ՔԿՎ-ն այս հարցերն էլ պարզաբանի»,-եզրափակեց Արայիկ Պապիկյանը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՔԿՎ-ն տարածել է հաղորդագրություն, որտեղ նշվել է, որ Արայիկ Խանդոյանն իրազեկված է եղել գումար ունենալու արգելքի մասին և նրան պատժախուց տեղափոխելու համար այլ հիմնավորումներ են ներկայացվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ