20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հետայսու ամուսնանում եմ իմ հայրենիքի հետ. Սպիտակ արջի սիրո պատմությունը

«Խաչակիրներ»  կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատար Կարո Քահքեջյանը (Սպիտակ արջ) ԱՄՆ-ից Հայաստան եկավ որպես դաշնակցական, հետո թողեց և ասաց` իմ կուսակցությունն իմ հայրենիքն է:

Սպիտակ արջի մարտական ընկերը, սփյուռքահայ ազատամարտիկ Շահե Աճեմյանը մի անգամ նրա մասին պատմել է.

«Կարոն մի անգամ իր սիրած աղջկա հետ եկել էր Հայաստան, որ կամավոր գնային Գյումրիում աշխատելու աղետի գոտու վերականգնման համար: Առավոտյան լսում են, որ կրակոցներ կան: Հանկարծ տեսնում է, որ թալինցի Աֆոյի ջոկատն է անցնում, միանում է նրանց: Հանում է ձեռքի մատանին, տալիս սիրած աղջկան ու ասում` ես հետայսու ամուսնանում եմ իմ հայրենիքի հետ: Ու այդպես որոշ ժամանակ տղերքի հետ սահման է գնում», — սկսում է զինծառայողների համար պատմել Շահե Աճեմյանը:

Կարոն ջոկատի անունը «Խաչակիրներ» էր դրել ոչ թե նրա համար, որ տղաները բոլորը հավատացյալ էին, այլ որ ոչ մի կուսակցության չէին պատկանում:
1993թ, հունիսի 26-ին զոհվեց ու անմահացավ: Նա ընդամենը 31 տարեկան էր:

Հրամանատարի մասին մինչ օրս լեգենդներ են հյուսվում, երգեր են գրվում:

Փառք ու հավերժ Օրհնություն Կարո Քահքեջյանի հիշատակին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ