19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարության գնահատականն ավելի սուր էր, քան Համաշխարհային բանկինը

«Բնականաբար այդպես է, պետք է առաջ նայենք, քանի որ մենք անդամակցել ենք այլ կառույցի: Մեր տարիֆները փոխվել են, և այդ տեսակետից չէր կարող իրավիճակը նույնը լինել, քանի որ մենք ընդունել ենք ավելի բարձր տարիֆներ, քան կային նախկինում: Միաժամանակ, շուրջ 700 ապրանքների գծով մենք տարիֆների անմիջապես բարձրացում չենք արել, որպեսզի դա անմիջապես չազդի մեր տնտեսվարողների ու սպառման վրա, աստիճանական բարձրացում ենք իրականացրել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտերգրման և զարգացման նախարար Վաչե Գաբրիելյանն՝ անդրադառնալով Համաշխարհային բանկի զեկույցում արված դիտարկումներին, թե ԵՏՄ-ի դետ անդամակցությունը խնդիրներ է առաջացրել 3-րդ երկրների հետ առևտրաշրջանառության մասով: 

«Եթե դուք Համաշխարհային բանկին այդքան մեծ հաճույքով ցիտում եք, ցիտեք նաև այն, որ ՀԲ-ն ասում է, որ գործարարությամբ զբաղվելու համաթվով մենք ունեցել ենք առևտրային պայմանների բարելավում»,-հավելեց նախարարը:

Ինչ վերաբերում է զեկույցի այն հատվածին, որտեղ ասվում է, որ Հայաստանում ներդրումների ու գործարարության զարգացման համար բարենպաստ միջավայր չկա, գործում է հովանավորչությունը, մոնոպոլիան, փոխվարչապետը նկատեց.

«Եթե դուք նայեք, այն, ինչ ասաց Համաշխարհային բանկը և այն, ինչ ասաց կառավարությունը, երբ անցած տարի ներկայացրեց իրավիճակի ախտորոշումը, Ձեր կարծիքով՝ ՀԲ գնահատականներն ավելի սու՞ր էին, քա՞ն կառավարության տված ախտորոշումը, չեմ կարծում: Նույն բիզնեսի վերաբերյալ նույն կառավարության տված գնահատականը շատ ավելի սուր էր, և այն ծրագիրը, որը կառավարությունը հաստատեց, հստակ ունի հենց այդ տրամաբանությունը՝ նկարագրում է խոչընդոտը և ասում է, թե ինչ ենք անելու խոչընդոտի հաղթահարման համար»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ