29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՅԴ-ի “հոգեբանական հարցը” ԲՀԿ-ին

image_27946

Ազգային ժողովի Սոցիալական հարցերի հանձնաժողովում այսօր ներկայացվեց ԲՀԿ խմբակցության պատգամավորների առաջարկած օրենքի նախագիծը, որի համաձայն` նվազագույն աշխատավարձը առաջարկվում է դարձնել 75 հազար դրամ:

ՀՀԿ-ական Ռուբեն Հովսեփյանը նշեց, որ այս նախագծով այնպես է ստացվում, որ առաջին կարգի, երկրորդ կարգի մասնագետները չեն տարբերակվում: ՛՛Ստացվում է, որ շատ մասնագետներ ավելի քիչ կստանան, քան հավաքարարները՛՛,-նկատեց նա: ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը պատասխանեց, թե իրենք ցանկանում են, որ բոլորի աշխատավարձերը բարձրանան:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ հավելեց, որ կառավարության եզրակացությունը համահունչ է կառավարության քաղաքականությանը աշխատանքի գների բարձրացման վերաբերյալ` նշելով, թե 2017 թ-ին նվազագույն աշխատավարձը դառնալու է 70 հազար դրամ: 

ԱԺ սոցիալկան հանձնաժողովը մերժեց ԲՀԿ-ի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց ՀՀԿ-ական Վրեժ Մարկոսյանը, ինչն ուրախացրեց Մելքումյանին: ՛՛Մարկոսյանը դե գործարար է՛՛,-ժպտալով նետեց նա: Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Հակոբ Հակոբյանը ուղղեց նրան. ՛՛Չանցավ ձեր նախագիծը, Մարկոսյանը ձեռքը հետ քաշեց՛՛: Մելքումյանը փորձեց ապացուցել, որ Մարկոսյանը կողմ էր, Հակոբյանը` չընդունեց:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նախքան քվեարկությունը, իր խոսքով` ”հոգեբանական հարց” ուղղեց Մելքումյանին, թե ինչու են շարունակում նախագծեր մշակել, եթե կառավարությունը միևնույն է, մերժելու է:

՛՛Մենք չենք հանձնվում, սա շարունակական քաղաքականություն է, պետք է աշխատել՛՛,-հնչեց պատասխանը: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ