20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ջրի կորստի աղբյուրը Այգեշատում էր

Օրերս «Վեոլիա Ջուր» ընկերության «Արևմուտք» տարածաշրջանի  տնօրինության «Էջմիածին» տեղամասի աշխատակիցներն անհանգստացած էին. խնդիրը Ամբերդի ձորից Այգեկ գյուղ գնացող խողովակաշարում ջրաքանակի նվազումն էր: 15կմ երկարությամբ և 300մմ տրամագծով այս ջրագիծը սնում է  Դաշտ, Նորակերտ, Բաղրամյան, Այգեկ և Այգեշատ գյուղերը:

Վթարի որոնողական աշխատանքները կանգ առան Այգեշատում. գյուղի գերեզմանոցի հարևանությամբ անցնող ջրագիծը վնասվել էր, և ջուրը դուրս էր ժայթքում վայրկյանում 15-20 լիտր  քանակությամբ: Անմիջապես ձեռնարկված աշխատանքների արդյունքում հնարավոր եղավ վերացնել վթարն ու խուսափել ջրակորստից, հետևաբար նաև ջրամատակարարման վատթարացումից:

Այժմ տեղամասի աշխատակիցներին միացել են տնօրինության Գոտիավորման խմբի անդամները՝ ջրագծի վրա այլ վթարների հայտնաբերման աշխատանքներ իրականացնելու համար:

 

Վեոլիա Ջուր ՓԲԸ

Հանրային կապերի ծառայություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ