19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Երկիր ծիրանին»՝ ներկուսակցական «դավաճանների» մասին

Հունիսի 23-ին, «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը հայտարարեցին, որ դուրս են գալիս խմբակցությունից, սակայն կշարունակեն իրենց գործունեությունը ավագանիում որպես անկախ անդամներ:

 Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում  «Երկիր Ծիրանի» կուսակցությունից ավագանի Մարինա Խաչատրյանը նշեց.  «Մեր խմբակցությունը ավելի է ուժեղացել, քանի որ մենք բացահայտել ենք այն մարդկանց, ովքեր դեմ են մեր գաղափարախոսությանը, ովքեր խանգարում են մեր աշխատանքին»:

 «Երկիր Ծիրանի»-ի անդամները՝ իրենց նախկին գործընկերներին  կոչ արեցին  ավագանիում վայր դնել իրենց լիազորությունները։

 «Երկիր Ծիրանի» կուսակցության փոխնախագահ Կարապետ Աղաջանյանն իր հերթին պնդեց.  «Եթե երդում են տվել, բայց իրականում այլ մոտեցում են ունեցել,   պարտավոր էին դրա  մասին հայտնել։  Այդ դեպքում Մնացական Պարակշիևը չէր հայտնվի ցուցակի 2-րդ տեղում,  իսկ  Հայկ Պետրոսյանը՝ 4-րդ տեղում»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայկ Պետրոսյանը հայտարարել էր՝ ինքը հավատարիմ է մնացել «Երկիր Ծիրանի»-ի ծրագրին, միայն թե ինքը  խմբակցության մյուս անդամներից տարբերվում է. այս կամ այն  խնդրի  մասին բարձրաձայնելու ՝ իր ոճը ուրիշ է:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ