19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԿԲ նախագահը՝ ԱՄՆ դեսպանի հայտարարությունից

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը 2016թ-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հիշեցրեց  ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանը, որ 8 մլրդ դոլարի ներդրումների հնարավորություն կա վերականգնվող էնեգետիկ շուկայում տեղաբաշխելու: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը պատասխանեց, թե վերականգնվող էներգետիկայի մասին դեսպանի հայտարարությունն ուղղակի ներդումների մասին չէր:

«Այստեղ խոսքը ոչ ներդրումների մասին էր, այլ այդքան ներդրումների հնրավորությունների մասին, որ մեր շուկան հնարավոր է կլանի նոր տեխնոլոգիաններ այդ ծավալի ներդրումներով»,-ասաց նա: Ջավադյանը համաձայնեց, թե այսօր հանրպետությունն ունի անսպառ արևային էներգիա ստանալու հնարավորություն, կան համապատասխան միջոցներ և ծրագրեր ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ կան մի քանի ծրագրեր, որոնք կապված չեն պետության հետ, ուղղակի ֆինանսավորում են մասնավոր ընկերությունները և պատրաստ են նման ծրագրեր ֆինանսավորել:

«Իհարկե, զարգացվածության աստիճանն այդքան էլ մեծ չէ այսօր, չունենք լուրջ կատարած խնդիրներ, բայց պոտենցիալը բավական մեծ է, համաձայն եմ, և չօգտագործել այն հանգամանքը, որ Հայաստանում կա 250-ից ավելի արևային օր, դա մեր կողմից սխալ և աններելի կլինի»,-շեշտեց նա:

Վերջինս նկատեց՝ ներդումների համար պետք է լավ ֆինանսական կայուն համակարգ, որովհետև կա վստահություն, և ներդրողների համար այսօր ՀՀ-ում ստեղծված է գների կայունություն և ֆինանսական կայունություն: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ