19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ժամանակը ցույց կտա՝ պետք է ներողություն խնդրեմ ես, թե հակառակը. Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)

«Չեմ ուզում որևէ կերպ անդրադառնալ պարոն Հովհաննիսյանի հայտարարությանը, իր կարծիքն է արտահայտել նա, իսկ կարծիքը լինելու իրավունք ունի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ իրեն ուղղված արտահայտություններին:

Նշենք, որ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի մասին Գորգիսյանն ասել էր «քաղաքական դիակ», իսկ երեկ էլ կուսակցության համագումարի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր. «Մենք կհամագործակցենք բոլոր մեր գործընկերների հետ թե ԱԺ-ում, թե դրանից դուրս, բայց բոլոր կուսակցություններում կան նորմալ մարդիկ և կան գռեհիկ հայհոյողներ։ Գռեհիկ հայհոյողներ կան նաև ընդդիմադիր դաշտում։ Քանի որ ընդդիմադիր մեր գործընկերները չեն ունեցել այդ խիղճը, ողնաշարը, տղամարդկությունը ներողություն խնդրելու, ես ազգային հերոսի առջև ներողություն եմ խնդրում, որ տակավին ունենք երիտասարդ սերնդի անդաստիարակ անդամներ, որոնք խոսում են քաղաքական դիակների մասին։ Ամեն մեկս կգնա Աստծո կամոք դիակ կդառնա, բայց ես ամաչում եմ, որ այս որակն է նաև ընդդիմադիր դաշտում»:

Գևորգ Գորգիսյանից հետաքրքրվեցինք՝ չի պատրաստվում ներողություն խնդրել:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ