20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Է, թող չծնկեն, դա իրենց խնդիրն է. Խոսրով Հարությունյանը՝ «Ժառանգության» մասին

Երեկ՝ հունիսի   25-ին,     տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարը,   կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահ՝ Արմեն Մարտիրոսյանը, քարտուղար՝ Վանիկ Ալեքսանյանը:    Իր խոսքում Րաֆֆի Հովհաննիսյանը    նշել է՝   2018-ի ապրիլը իշխանազավթման հերթական փուլն է լինելու, ապա հավելել է՝ կարելի է ընկնել, բայց  ոչ ծնկել:

Անդրադառնալով վերոնշյալ իրադարձությանը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը    Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Այն, որ «Ժառանգությունն» իրեն սպառել է, դա փաստ է: Դա հայտնի դարձավ դեռևս 2013 թվականին,  երբ նախագահական ընտրությունների արդյունքում ունենալով մոտ 540  հազար ձայն` անգամ  դրանից հետո նրանք չկարողացան հաղթահարել  հինգ տոկոսը Երևանի ավագանու ընտրություններում: Կարծում եմ՝ հենց այդ ժամանակ էլ պարզ դարձավ, որ այդ քաղաքական ուժը չունի  այն պոտենցիալը, որին հավակնում էր: Մեր ժողովրդի առողջ բնազդը պետք է բարձր գնահատենք, որ, երևի, զգաց  այդ վտանգը ու  իր ապագան չվստահեց «Ժառանգությանը»: Պատկերացրե՛ք՝ եթե հանկարծ 2013-ին «Ժառանգությունը» հաջողության հասներ,  դա  կատաստրոֆա էր լինելու մեր երկրի ու ժողովրդի համար»:

 Խոստով Հարությունյանը նշեց՝  «Ժառանգությունը» հանրային կյանքի կամակերպման  իր սեփական դոկտրինով  ներկայանալ չկարողացավ:

«Եթե հիշում եք, այդ կուսակցությունը անընդհատ խոսում էր սահմանադրական բարեփոխումների մասին: ՀՀ նախագահը  ասաց՝ եկե՛ք, թուղթ ու մատիտով   նստենք, աշխատենք,  եկե՛ք, ես ձեզ կվստահեմ սահմանադրական բարեփոխումների ողջ գործընթացը, դրա կազմակերպման պատասխանատվությունը: Ինչո՞ւ «Ժառանգությունը» հրաժարվեց դրանից:

Ընդդիմադիր կեցվածք  ընդունելը ու միայն խոսելը… Այդ կեցվածքը իրեն սպառել է: Է, թող չծնկեն, դա իրենց խնդիրն է, բայց թող ներկայացնեն հանրային կյանքը կազմակերպելու՝ իրենց  տեսլականը», – նշեց Խոսրով Հարությունյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ