24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎՊ նախագահը՝ կադրային ջարդի մասին

«Կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությունից ելնելով՝ մենք իրականացնում ենք  որոշակի փոփոխություններ, որոնց հետևանքով աշխատակիցներ են ուղարկվել կադրերի ռեզերվ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե Վերահսկիչ պալատում կադրային ջարդ է իրականացվում։

«Նրանք օրենքով սահմանված կարգով վեց ամիս շարունակելու են ստանալ իրենց աշխատավարձերը»,-շեշտեց նա։ Լևոն Յոլյանն ընդգծեց, որ կադրերի ռեզերվ ուղարկվել է 14 աշխատակից: Նա հորդորեց՝ եթե դժգոհող աշխատակից կա, որը պնդում է, թե ազատվել է, աշխատանքից, ոչ թե կրճատում է տեղի ունեցել, իր մոտ ներկայանա։

Լևոն Յոլյանը միաժամանակ ընդգծեց, որ նոր կադրերի համալրման խնդիր Վերահսկիչ պալատում կա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ