19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետի դեմ չէր «Ծառուկյանի» մոտեցումը (տեսանյութ)

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսելով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ երեկ արած հայտարարություններից, ասաց, որ իրենք իրենց դիրքորոշումը մշտապես հայտնել են՝ սա է. «Այլ քաղաքական ուժերի կողմից ծրագրային դրույթների հետ կապված համագործակցության եզրեր տեսնելն ըստ այդմ որ մենք դեմ ենք քվեարկել մենք ունենք մեր մոտեցումը. ԲՀԿ-ն ու մեր դաշինքը ունեն իրենց ծրագրային մոտեցումներն ու սկզբունքը: Մենք ներկայացրել ենք մեր ծրագրերը հրապարակային, և բոլոր քաղաքական ուժերը, որ համակրում են մեր մոտեցումները և այն քաղաքականությունը, որը մենք վարում ենք, կարող են իրենց մոտեցումներն էլ ձևակերպել համաձայն դրան»,-նկատեց նա:

Հարցին, թե այս պահին չի կարո համախմբում լինել գործող իշխանության դեմ, նա պատասխանեց. «Մենք մեր գործունեությունը ամրագրել ենք և դա ծավալում ենք մեր ծրագրերին համահունչ»:

Ինչ վերաբերում է Կառավարության ծրագրին դեմ քվեարկելուն և հարցին, թե արդյոք դա վարչապետի անձի դեմ էր, Վահե Էնֆիաջյանն արձագանքեց. «Մենք խոսել ենք բացերից, ներկայացված նախորդ ծրագրից, խոստումներից, որ չեն իրականացվել կամ թերի են իրականացվել: Քաղաքական թիմն էլ առանձնապես չի փոխվել, մենք լավատեսություն չենք տեսել»: Նա ընդգծեց, որ անձնավորված որևէ հարց չկա, խմբակցությունում էլ որոշել են, թե ինչպես քվեարկել: 

Պատգամավորի խոսքով՝ իրենք երբեք կաշկանդված չեն եղել քվեարկելիս:

Henaran.am-ի հարցին, թե ինչպես են վերաբերում Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, թե թավշյա հեղափոխություն կարող է լինել, եթե նախագահի պաշտոնում ու իշխանության ղեկին մնա Սերժ Սարգսյանը, նա ասաց. «Րաֆֆի Հովհաննիսյանի որևէ խոսքին որևէ մեկնաբանություն չեմ անելու: Մենք ասում ենք, որ մեր աշխատանքները կառուցելու ենք մեր ծրագրերի համատեքստում: Մեր ծրագրային դրույթների հետ եթե համընկնում են իրենց մոտեցումները, թող գան, միանան մեզ»:

Ըստ նրա՝ բոլոր առողջ գաղափարներն էլ կարող են լսել, քննարկել: Վահե Էնֆիաջյանը հավելեց, որ նման հարցերը կուսակցության քաղխորհրդում են քննարկվում:

 «Այսօրվա դրությամբ այն գաղափարը, որ կարող է առաջ քաշվել, ես դեռևս չեմ տեսնում, որ կարող է ամբողջ քաղաքական թիմերը համախմբել՝ թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ