29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Ադրբեջանն ավելի շատ զոհեր է ունենում» /տեսանյութ/

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է՝ ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված՝   բանակցային գործընթացում ինչ-որ  նոր բան ակնկալելը դժվար է:

Այս մասին վերջինս նշեց այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում: Վերջինս շեշտեց՝ մեծ հաշվով՝ այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները մեզ չպիտի զարմացնեն.  Ադրբեջանը վաղուց է  նման ստրատեգիա  ընտրել, այն է՝ կրակել ու ձգտել էսկալացիաների: 

«Համանախագահները, միջազգային հանրությունն  Ադրբեջանի այս գործողությունները կասեցնելու հնարավորություն չունեն: Ընդհանրապես, քաղաքական գործիքները բավարար չեն, իսկ այդ երկրի վրա  ֆինանսապես ազդելը դժվար է, քանի որ Ադրբեջանն ունի էներգակիրներ»,- ասաց քաղաքագետը:

 Իսկանդարյանը   նշեց՝ Ադրբեջանն ավելի շատ զոհեր է ունենում, պարզապես   քանի որ խոսքի ազատության, գրաքննության, մամուլի հետ կապված իրավիճակը այնտեղ լավ չէ,  մարդկանց   թյուր տեղեկություններ են հասնում: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ