25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչ ենք շահել ԵԱՏՄ-ից

Ազգային ժողովում 2016 թ-ի պետբյուջեի կատարողականի քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Հրայր Թովմասյանը Ֆինանսների նախարար Վարդան Արամյանից խնդրեց ներկայացնել, թե ԵԱՏՄ անդամակցությունն ինչ տվեց իրականում, և ինչ կշահեր Հայստանը կամ կկորցներ, եթե ԵԱՏՄ-ին չանդամակցեր: Վարդան Արամյանը նշեց, թե անդամակացությունից ակնկալվող դրամական հաշվարկները կյանքի կկոչվեին, եթե 2015 թ-ի ճգնաժամը չլիներ: «Տեսանք՝ 2015-ին անկում է եղել, և դա խառնում է պատկերը, հաշվարկները եղել են, եթե այդ տնտեսական շոկը չլիներ, հաշվարկները կյանքի կկոչվեին»,-ասաց նա:

Վարդան Արամյանը նշեց, թե համապատասխան գործիքկազմով վերլուծություն է կատարվել Համաշխարհային բանկի հետ միասին, ըստ որի՝ ՀՀ-ում տնտեսական լրացուցիչ էֆեկտը, եթե ԵՏԱՄ ենք մտնում, լինում է 2,2% է, որից 1,4%-ը գալիս է գազի սակագնից, իսկ դա նշանակում է տարեկան 140 մլն դոլար մենք չենք դուրս հանում երկրից, արտարժույթ չի հոսում դուրս:

Նախարարն ասաց, թե 2015-ի ճգնաժամը մի փոքր խառնեց պատկերը, թեպետ ըստ նրա, եթե նույնիսկ անդամակցած չլինեինք, 2015-ին կունենայինք ավելի խորը խնդիր, և 0,2% տնտեսական աճի փոխարեն ավելի ցածր աճ կլիներ: Ի դեպ, նախարարը նաև ասաց, որ 2016-ին 50%ով աճել է արտահանումը: «Այսինքն՝ երբ կայունացավ ՌԴ-ի տնտեսությունը, սպառողները հարմարվեցին նոր խաղի կանոններին, աճ գրանցվեց, և այս տեսանկյունից, կարծում եմ, ունենք դրական էֆեկտներ ԵԱՏՄ-ի անդամակցությունից»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ