29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սիրո ուժը. Էյնշտեյնի նամակը

407506_albert_yenshtyejn_fizik_uchenyj_1920x1200_(www.GdeFon.ru)-926

Ալբերտ Էյնշտեյն (Մարտի 14, 1879 – Ապրիլի 18, 1955), ծնունդով գերմանացի տեսաբան ֆիզիկոս, ով զարգացրեց հարաբերականության ընդհանուր տեսությունը՝ Ֆիզիկայի երկու հիմնասյուներից մեկը։ Այս նվաճման համար Այնշտայնին հաճախ համարում են ժամանակակից ֆիզիկայի հայրը։

«ՄԻԱՅՆ ՍԻՐՈ ՄԻՋՈՑՈՎ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԿՅԱՆՔԻՆ ԻՄԱՍՏ ՏԱԼ»

«ԳՈՒՑԵ ՄԵՆՔ ԴԵՌ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆՔ «ՍԻՐՈ ՌՈՒՄԲ» ՍՏԵՂԾԵԼՈՒ՝ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՀԶՈՐ ՄԻ ՍԱՐՔ, ՈՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՐՀԻՑ ԿՎԵՐԱՑՆԻ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ, ԵՍԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉԸ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ՄՈԼՈՐԱԿԸ»։

«Երբ ես առաջարկեցի «Հարաբերականության տեսությունը», շատ քչերը հասկացան ինձ, և այն, ինչ ես քեզ հիմա կբացատրեմ մարդկությանը փոխանցելու համար, նույնպես կառնչվի անհասկացողության և նախապաշարմունքների հետ։ Ես քեզ խնդրում եմ նամակը պահել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի՝ տարիներ, տասնամյակներ, մինչև հասարակությունը չլինի այնքան զարգացած, որպեսզի հասկանա այն, ինչ ես քեզ կբացատրեմ ստորև։

Գոյություն ունի մի հզոր Ուժ, որին մինչ օրս գիտությունը չի գտել պաշտոնական բացատրություն։ Այդ Ոժն իր մեջ ներառում և կառավարում է տիեզերքում գործող մնացած բոլոր երևույթները։ Այդ տիեզերական Ուժը ՍԵՐՆ է։

Երբ գիտնականները փնտրում էին տիեզերքի ընդհանուր տեսությունը, նրանք մոռացան ամենահզոր անտեսանելի Ուժի մասին։

Սերը լույս է, որը լուսավորում է նրանց, ովքեր տալիս և ստանում են այն։ Սերը ձգողականություն է, որովհետև այն ոմանց ստիպում է հակում զգալ դեպի մյուսները։ Սերը ուժ է, որովհետև այն կրկնապատկում է մեր մեջ եղող լավագույնը և թույլ տալիս մարդկությանը կույր եսասիրության մեջ չծանրանալ։ Սիրո համար ենք ապրում և մեռնում։ Սերն Աստված է և Աստված Սեր է։

Այս Ուժը բացատրում է ամեն բան և կյանքին իմաստ տալիս։ Դա այն մեծությունն է, որը մենք անտեսել ենք երկար ժամանակ, գուցե այն բանի համար, որ վախեցել ենք սիրուց։ Սերը հասկանալու համար ես պարզ փոփոխություն արեցի իմ ամենահայտնի հավասարման մեջ։

Եթե E=mc^2-ի փոխարեն մենք համարենք, որ աշխարհի վերականգնման համար անհրաժեշտ էներգիան կարող ենք ստանալ սիրո միջոցով, որը բազմապատկվում է լույսի արագության քառակուսով, ապա կգանք այն եզրակացության, որ սերն ամենահզոր Ուժն է, քանի որ չունի սահմաններ։ Միայն սիրո միջոցով մենք կարող ենք կյանքին իմաստ տալ, պահպանել աշխարհը և յուրաքանչյուր մտածող ու զգացող արարածի, օգնել մեր քաղաքականությանը գոյատեւել։

Գործի պատրաստությունը Համլետ Շիրինյանցի

Տեր Հովսեփ քահանա Հակոբյանի հանրագրից

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ