19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պայքար է՝ ով ավելի խորը կմտնի հայտնի տեղը … /վիդեո/

“Հիմա պայքար է սկսված, թե ով ավելի խորը կմտնի … հայտնի տեղը: Գիտեք, Հարութ Սասունյանն ասում էր, գիտեք, ձեր իրավունքն է մտնել, բայց այնպես մտեք, որ մի քիչ երեւա: Բայց լրիվ եք մտնում ու արդեն չկաք”,- հոկտեմբերի 15-ին ասուլիսում նման կարծիք հայտնեց Պարույր Հայրիկյանը՝ պատասխանելով այն, հարցին, թե գուցե հասարակությունը եւ քաղաքական գործիչները Զորի Բալայանին  խանդում, նախանձում են, քանի որ առաջինն ինքն է նման քայլի դիմել՝ նամակ գրել ՌԴ նախագահին: 

Ըստ Հայրիկյանի, բոլշեւիկյան հանրապետությունը ողորմելիների հսկայական բազմություն է պատրաստել: “Բայց եղել են այնպիսի մարդիկ, որ դիմակայել են ու համոզված եմ, որ այսօր էլ կլինեն: Միայն մեզանով, ձեզանով չէ պայմանավորված: Զորի Բալայանը շարունակում է մնալ իմ բարեկամը: Բոլոր հարցերում չէ, որ ընդդիմախոսներ ենք եղել”,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Վերջինիս համոզմամբ՝ Հայաստանում ստեղծված քաղաքական մթնոլորտը նպաստեց նրան, որ Զորի Բալայանը նամակ գրեց ՌԴ նախագահին:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ