29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հերթական էլիտար հարսանիքը.Հրապարակ

1471075065-9121

«Այսօր ՀՀ և ԼՂՀ առողջապա­հության նախկին նախարար Հարություն Քուշկյանի դստեր հարսա­նիքն է: Պսակադրությունը կայա­նալու է էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, հարսանեկան խնջույքը՝ «Ֆլորենս» ռեստորանում: Մեծ, ճոխ հարսանիք է սպասվում, հրավիրված է ոչ միայն հայաստանյան էլիտան, այլև հյուրեր արտերկրից: Ներկա է լինելու Սոչիի քաղաքապետը՝ Քուշկյանը Սոչիում բժշկական կենտրոն ունի: ՌԴ-ից այլ հյուրեր էլ կլինեն՝ պատգամավորներ, նախարարներ: ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինն էլ ներկա կլինի: Նորապսակ­ների քավորը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն է:

 Հրավիրված են նաև բժշկական էլիտայի ներկա­յացուցիչներ: Նշենք, որ Քուշկյանի ավագ դստեր ամուսինն «Էրեբունի» ԲԿ տնօրենն է՝ Միքայել Մանուկյանը, միջնեկ դուստրն ամուսնացած է Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի որդու հետ, իսկ կրտսերի՝ Իռենի ընտրյա­լը Քուշկյանի փեսաներից մեկի բարեկամն է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ