19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Առանց վիկինգների արքունիքի նամակը չէր գրվի. Դավիթ Հակոբյան

Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը դրական է գնահատում գրող-հրապարակախոս Զորի Բալայանի նամակը: Ավելին, նա երկու տարի առաջ մայիսի իննին գրեթե նույն բովանդակությամբ նամակ է գրել այն ժամանակ վարչապետ Վլադիմիր Պուտինին:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հակոբյանը լրագրողներին ցուցադրեց ու ընթերցեց Պուտինին ուղղված իր նամակը, որով նա ևս առաջարկում է վերադառնալ Գյուլիստանի պայմանագրին: 

Հակոբյանն առաջարկել է, որ Արցախը հանրապետության կարգավիճակով ընդգրկվի ՌԴ-ի կազմում: ՛՛Իմ այդ նամակը անուշադրության մատնվեց և հանկարծ այս փաստաթղթի բովանդակությունը հնչում   է արցախյան վիկինգ Զորի Բալայանի կողմից, վիկինգների արքունիքից՛՛,-ասաց նա:

Ըստ նրա՝ առանց ՀՀ նախագահի թույլտվության այս նամակը չէր գրվի Բալայանի կողմից ու ուղարկվեր ՌԴ նախագահին: Հակոբյանը նույնիսկ նկատեց. ՛՛Սա գրելու տրամաբանությունը ձևավորվեց բուխարիկի մոտ նստած Պուտինի և Ազատիչի առանձնազրույցից, երբ Ազատիչը հայտարարեց ի լուր աշխարհի, որ մեզ համար հայ-ռուսական հարաբերությունները առաջնահերթ են:

Առանց վիկինգների դինաստիայի արքունիքի նա այս նամակը չէր գրի՛՛,-շեշտեց Հակոբյանը: 

Վերջինս կարծում է, որ արցախյան հիմնահարցը բանակցային գործընթացի առարկա լինել չի կարող, Հայաստանը պետք է դուրս գա բանակցային գործընթացից՝ իր տեղը զիջելով ԼՂՀ-ին:

Ինչ վերաբերում է Զորի Բալայանի նամակը քննադատողներին, ապա նա ասաց, որ քննադատելու համար պետք է այլ տարբերակ լինի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ