19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ցանկանում եմ ավելի շատ տիտղոսներ նվաճել. Մխիթարյան

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանում է երկրպագուների հարցերին:

Պատրիկ Սանգ Կուադրադո. Բարև Հենրիխ, հիանալի մրցաշրջան անցկացրիր Եվրոպա լիգայում` խփելով 6 գնդակ: Ի՞նչ է քեզ համար նշանակում Եվրոպա լիգայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը:

 

Հենրիխ Մխիթարյան. Շատ երջանիկ էի Եվրոպա լիգայում հաղթելու համար: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում դա մեր նպատակն էր, իսկ եզրափակչում գոլ խփելը և տիտղոսը գլխավերևում պահելը զարմանալի զգացողություն էր:

Ինչ վերաբերում է մրցանակին, ապա մեծ պատիվ է դրան արժանանալ, սակայն արդյունքում ամենակարևորը թիմն է:

Բրեդ Էրլի. Ինչպե՞ս ես քեզ զգում հիմա Մանչեսթերում անցկացրած առաջին տարվանից հետո: Որո՞նք են «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական նպատակները հաջորդ մրցաշրջանում:

Հենրիխ Մխիթարյան. Ցանկանում եմ ավելի շատ տիտղոսներ նվաճել:

Սամսոմ Աջայի. Ի՞նչ ես զգում Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդես գալու հնարավորության համար: Ի՞նչ նպատակներ կան հաջորդ մրցաշրջանի համար` ներառյալ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի համար խաղը:

Հենրիխ Մխիթարյան. Չեմպիոնների լիգան այն տեղն է, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է լինի, և շատ ուրախ ենք կրկին այդ մրցաշարում խաղալու համար: Նոր մրցաշրջանում պայքարելու ենք տիտղոսների համար:

Ինչ վերաբերում է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթին, ապա «Ռեալի» հետ ֆանտաստիկ խաղ է սպասվում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ