23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Պետք է փոխել առաքելության ձևը»./տեսանյութ/

«Համահավաք իմաստով հայության համար միշտ ամառը թեժ է ստացվում, բայց ցավոք, ոչ միշտ լավ իմաստով: Մենք ունենում ենք սահմանային սրացումներ, սոցիալ-տնտեսական կոլապսներ, քաղաքացիական շարժումների նախադեպեր: Այս ամենը խոսում է այն բանի մասին, որ մենք ունենք արմատական խնդիրներ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բանաստեղծ, մանկավարժ, լրագրող Արա Ալոյանը:

Ալոյանը նկատում է, որ մտավորականը պետք է մշտապես իրազեկ լինի քաղաքական անցուդարձին և հասկանա իր ժողովրդի ցավը:

Արա Ալոյանի խոսքով՝ քաղաքական դաշտում կան անհատներ, որոնք ունեն կառավարչական հմտություններ, որոնք չեն օգտագործվում.«Այսօր ես կարող եմ լավ կառավարիչների նշել, բայց լայն իմաստով չեմ կարող ասել, որ ունենք լավ կառավարիչներ: Կարող եմ լավ օրենսդիրների նշել, բայց լայն իմաստով չեմ ասի, որ ունենք լավ օրենսդիրներ : Այսինքն մենք հատվածական ենք գործում ու հարկավոր է այս առաքելությունից անցնել համահավաք մենքի գիտակցմանը»,-եզրափակեց Արա Ալոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ