25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Եթե ընդդիմությունը կողմ լիներ, պիտի բացատրեր` ինչու է ընդդիմություն»

ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային  հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը կարծում է, որ արտասահմանից ներդրումներ ներգրավելու տեսանկյունից կարեւոր հանգամանք է Ադրբեջանի հետ չհայտարարված եւ անավարտ պատերազմը, որը նվազեցնում է Հայաստանի ներդրումային գրավչությունը։ «Բարդ հաղորդակցական հնարավորությունները զգալիորեն բարձրացնում են Հայաստանից ապրանքների արտահանման արժեքը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նա։

Ինչ վերաբերում է Կառավարության ծրագրին ընդդիմության դեմ քվեարկելուն, ապա ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ եթե ընդդիմությունը հանդես գար Kառավարության ծրագրի օգտին, պետք է բացատրեր, թե ինչու է ընդդիմություն: «Կառավարության ծրագիրն այն հիմքն է, որի վրա պետք է Հայաստանը զարգանա: Եթե ընդդիմությունն այս ծրագրին կողմ լիներ, ապա պետք է բացատրեր, թե ինքն ինչու է ընդդիմություն»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ