19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Շառլ Ազնավուրն աստղ կունենա Հոլիվուդի Փառքի ծառուղում

Ֆրանսիահայ հռչակավոր շանսոնյե Շառլ Ազնավուրը իր անվանական աստղը կունենա Հոլիվուդի Փառքի ծառուղում։ Շանսոնյեն՝ մի շարք հայտնի արվեստագետների հետ միասին, անվանական աստղ կունենա։

Այդ մասին տեղեկացրել է Փառքի ծառուղու ընտրական հանձնաժողովը, գրում է Asbarez-ը։

Հանձնաժողովի նախագահ Վին Դի Բոնան ասել է, որ սկզբանե սեփական աստղը ստանալուն հավակնել են հարյուրավոր մարդիկ, սակայն հունիսին կայացած հանդիպման շրջանակում ընտրվել են մի քանիսը:

Փառքի ծառուղում, Ազնավուրից բացի, իրենց աստղը կունենան նաեւ իտալացի կինդերասանուհի Ջինալոլոբրիջիդան, ամերիկացի դերասաններ Քիրսթեն Դանսթը եւ Ջեֆ Գոլդբլյումը, բրիտանացիներ Ռիչարդ Բրենսթոնը եւ Սայմոն Քաուելը, ինչպես նաւե ռեփեր Սնուփ Դոգը։

 

Անվանական աստղերի բացման արարողությունը տեղի է ունենալու 2018թ.:

Հիշեցնենք, որ նախորդ տարի  Ազնավուրն ԱՄՆ հայ համայնքի կողմից Փառքի ծառուղու անվանական հուշատախտակ էր ստացել՝ արվեստի ոլորտում ունեցած ահռելի ավանդի համար:

AznavourPlaque-1

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ