20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Մենք պարզեցինք՝ գլխավոր խաղացողն ով է, Կարեն Կարապետյանն ընդամենը խաղալիք էր» (տեսանյութ)

Ազգային  ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը կարծում է, որ Կառավարության՝ 2017-2022 թվականների  ծրագրում նշված չէ, թե ինչպես պիտի կատարվեն այն կետերը, որոնք մատնանշված էին: Խոսքը վերաբերում է բոլոր ոլորտներին՝ Հայաստան-սփյուռք կապ, գիտության ոլորտ, տուրիզմը մինչև երեք միլիոն հասցնել և այլն: «Բարի կամքի կենաց հիշեցնող ծրագիր է, հայտնի «Քաջ Նազարը» հեքիաթից է կարծես: Առանց անդրադառնալու, թե ինչ պետք է արվի, նշված են նպատակները: Ծրագրերը միշտ կենացային բնույթի են լինում, բայց եթե այսքան ծավալով են լինում, գոնե պիտի ծրագրային կետեր էլ լինեին, թե ինչպես ենք պատրաստվում դա անել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Ինչ վերաբերում է ծրագրին դեմ քվեարկելուն, ապա պատգամավորն ընդգծեց. «Վստահության խնդիր կա նաև, ի վերջո պարզվեց, որ այդ ծրագրի պատասխանտուն ոչ թե գործող վարչապետն ու Կառավարությունն են, այլ «Հանրապետական» կուսակցությունը, իսկ ՀՀԿ-ն տարբեր կառավարությունների կազմով ծրագրեր է ներկայացրել, սակայն դրանք չեն կատարվել, նույնիսկ հետընթաց կա տարբեր ոլորտներում, չկա քաղաքական հիմք, որ ամենալավ գրված ծրագիրն էլ կյանքի կկոչվի»:

Henaran.am-ի դիտարկմանը, թե ծրագրի քննարկումը միայն քաղաքական ենթատեքստ կարծես թե, ուներ, իսկ տնտեսական քննարկում գրեթե չեղավ, Գ. Գորգիսյանն արձագանքեց. «Ծրագրի մեջ մենք բավականին խորացանք, կարևոր էր նաև այդ ուղղությամբ խորանալը. ՀՀԿ-ն բամզիցս շեշտում է , որ իրենք վայելում են ժողովրդի վստահությունն ու ընտրությունների ժամանակ էլ ստացան ժողովրդի քվեն, բայց ամբողջ քարոզարշավը գործող վարչապետի շուրջ եղավ: Հիմա, փաստացի, ՀՀԿ-ն խաբել է իր ընտրողներին, վարչապետի վարկանիշի շնորհիվ ձայներ է հավաքել, իսկ այժմ խաղից հանում է վարչապետին, բերում է մեկ անձի, ով չի վայելում ժողովրդի հարգանքը»,-նկատեց նա:

 «Կարեն Կարապետյանով կազմել են կառավարություն ու հետ են բերում Սերժ Սարգսյանին: Նպատակ ունեինք սա ցույց տալու այն քաղաքացիներին, ովքեր, հավանելով Կարեն Կարապետյանին … միջին տարիքի կանայք անձնական սիմպատիայի հաշվին ձայն էին տվել Կարեն Կարապետյանին: Փաստորեն նա ընդամենը խաղալիք էր, նրան օգտագործեցին ու խաղից հանեցին»,-ասաց Գևորգ Գորգիսյանը:

Հարցին, թե եթե պարզեցին, որ ծրագիրը Կարեն Կարապետյանինն է, այլ ոչ թե Սերժ Սարգսյանինը, ինչն էր փոխվելու, նա պատասխանեց. «Իր անձով պայմանավորված չէ, հարցը հենց այն է՝ ժողովրդին ցույց տալու այն իրողությունը, որ մենք տեսնում ենք, որ Կարեն Կարապետյանն ընդամենը ձայն հավաքելու միջոց էր, նրան բերեցին որպես լավ մենեջեր, հիմա փաստ ունենք, որ նա ոչինչ չարեց որովհետև նա ՀՀԿ-ի դրածոն էր:

Մենք պարզեցինք՝ գլխավոր խաղացողն ով է, և ով է լինելու մեր թիրախն առաջիկա տարիներին»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ