20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ռեստարտ ենք տալիս». վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության հերթական նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ,  անդարդարձավ երեկ Ազգային ժողովի կողմից ընդունված կառավարության հնգամյա ծրագրին:

Վարչապետը  հանձնարարեց մեկ ամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել կառավարության 2017-2022 թվականի ծրագրից բխող միջոցառումների շարք, հստակ սահմանելով պատասխանատուներ և կատարման ժամկետներ:

Վարչապետը նաև հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում կատարել համապատասխան փոփոխություններ  և լրացումներ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում:

Վարչապետը հորդորեց  առաջին կետով սահմանված պահանջը կատարելուն պես տեղեկատվություն տրամադրել հասարակությանը:

«Ռեստարտ ենք տալիս, մեր աշխատանքը կատարում ենք նույն ռեժիմով՝ շաբաթական վեց օրյա ռեժիմով»,-եզրափակեց Կարեն Կարապետյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ