24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ահա այսպիսի տխուր բաներ․․․

«Կառավարության  նոր ծրագրի մասին խոսելիս չեմ կարող խոսել դրականի կամ բացասականի մասին։ Ուղղակի կարող եմ ասել՝ սա փլուզման ծրագիր է։ Եթե  Կառավարության ծրագիրը չի ենթադրում   10-15 տոկոս աճ, նշանակում է՝ դա փլուզման, արտագաղթի ու տնտեսական ճգնաժամի ծրագիր է։ Հիմա Կառավարությունը ինչ ջանքեր  էլ թափի,  քանի էջ էլ  կգրի, դրա մասին խոսելն արդեն ավելորդ է։ Այսինքն՝ Կառավարության ծրագրի առաջին տողն այսպես պիտի լիներ․ ներգրավված լինելով  եվրասիական  կամ եվրոպական կամ ասիական համակարգի մեջ՝ մենք մեր   բաժին աշխատանքը կատարելու ենք հետևյալ կերպ․․․․ Հստակ ծրագիր է հարկավոր։  Մենք մոտ ութ միլիարդ դոլոր գումար ենք ստացել։ Այո՛, 8-10 միլիարդով պարտքեր ենք վերցնում, բայց գոնե դա կարելի է ուղղել երկրի զարգացմանը։ Հարկավոր է  ՀՀ-ում գործող փոքր ու միջին բիզնեսն ազատել  հարկերից», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով Կառավարության կողմից ներկայացված նոր ծրագրին։

 Ազատ Արշակյանն ընդգծեց՝ իր համար էական չէ, թե ով կլինի երկրի ղեկավարը․ կաևորն այն է, որ ՀՀ-ն դուրս գա այս ճգնաժամային վիճակից։ Վերջինս շեշտեց՝  հարկավոր է  բանակցել, պայմանագրեր կնքել հայտնի  ընկերությունների  հետ, որ վերջիններս այստեղ ներդրումներ անեն, իսկ հայ ժողովուրդը  աշխատելու, վաստակելու հնարավորություն ունենա։ 

«Օրինակ, Մինսկի գործարանի համար մենք կարող ենք արտադրել ավտոդողեր, մեկ այլ գործարանի համար պատրաստ ենք գեներատորներ արտադրել․․․․ Ես օրինակներ ասացի։ Ու բազմաթիվ այսպիսի բաներ կարող ենք անել․ դա իրատեսական է։ Եթե ահա այսպիսի քայլեր չեն ձեռնարկվում, մենք չենք կարող լավատեսորեն  նայել այդ ծրագրին։  Հարկավոր է կազմակերպել արտադրական  գործընթաց։ Իսկ  Կառավարության այս ծրագիրը տնտեսագետը կողմից գրված մի պատմություն է՝ հայկական պետության կործանման մասին․ ահա  այպիսի տխուր բաներ․․․», – եզրափակեց Ազատ Արշակյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ