28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մուտիլովշիկություն» ՝ անակնկալ Ծառուկյանին. Ժողովուրդ

arm147748904913

Խորհրդարանը երեկ 64 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է կառավարության ծրագիրը: Չնայած դեմ ձայների պատկառելի թվին, իշխող կուսակցությունը, կարծես թե, գոհ էր մնացել արդյունքից եւ որոշել էր իր ձեւով շնորհակալություն հայտնել կառավարության ներկայացուցիչներին:

Թերթի տեղեկություններով՝ կառավարության ծրագրի քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հենց խորհրդարանում ֆուրշետ էր կազմակերպել կառավարության ներկայացուցիչների համար: Իսկ կոնյակի եւ ուտելիքի հոտը տարածվել էր ԱԺ երրորդ հարկով մեկ:

Թերթի աչքից, սակայն չեն վրիպել քվեարկության ժամանակ եղած «անակնկալները»:

«Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացրած ծրագրին դեմ քվեարկելու մասին: Սակայն պարզվում է, «Ծառուկյան» դաշինքից ոչ բոլորն են ենթարկվել խմբակցության պահանջին: Մասնավորապես Գյումրիի նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական, իսկ այժմ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանը կառավարության ծրագրին կողմ էր քվեարկել:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, նա պնդել է, որ դեմ է քվեարկել: Մեր այն դիտարկմանը, թե անհատական քվեարկության էլեկտրոնային համակարգում արձանագրված է, որ կողմ եք քվեարկել, Ղուկասյանն արդարացավ. «Էտ մուտիլովշիկությունը Դուք պետք է մենակ գտնեք: Այնքան տեխնիկական սխալներ կան, որ մոտեցել եմ, ասել եմ ու բարձրաձայն ասել եմ, որ մենք դեմ ենք: Ես յոթը ձեռքով դեմ եմ, որովհետեւ ժողովրդի վիճակը վատ է, բայց այդ աշխատատեղերը չեն ստեղծվում, իսկ պետությունն իր սեփականությունը չի ունենում»:

Միայն թե նշենք, որ ԱԺ պաշտոնական կայքում այդպես էլ որեւէ ուղղում չկար:

 

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ