19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչն է մարդուն հեռացնում Աստծուց

 

«Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես հանգիստ կտամ ձեզ» :

(Մատթեոս 11:28)

Մարդը կորցնում է փրկության հնարավորությունը, երբ թուլանում է նրա կամքը. սա մարդուն հեռացնում է Աստծուց: Մեր Փրկիչն Իր ձեռքն է պարզում դեպի մեզ ասելով՝ եկեք Ինձ մոտ բոլոր հոգնածներդ: Փրկությունը միշտ է հնարավոր, քանի մարդը փրկվելու ցանկության հետ մեկտեղ ունի կամք և պատրաստակամություն վերցնելու իր խաչն ու հետևելու Քրիստոսին: Մարդու փրկության ճանապարհին ամենամեծ խոչընդոտներից մեկը մեղքը հաղթահարելու անկարողությունն է:

Մարդու համար գոյություն ունի երկու ճանապարհ. տեսնել իր մեջ մեղքն ու փորձել հաղթահարել այն, կամ՝ անվերջ ինքնախարազանվել և կորցնել փրկության հնարավորությունը: Մեղքի գիտակցումն առանց փրկության հույսի մարդուն նոր սխալների է մղում, հատկապես, երբ մարդը որոշում է պատժել ինքն իրեն: Պատիժը ոչ մի մարդու ավելի լավը չի դարձնում: Մեղավորության զգացումն առանց փրկության հույսի հպարտություն է ծնում, երբ մարդը կարծում է, որ պատժելով իրեն, կարող է փոխել ամբողջ աշխարհը:

Քրիստոնեության մեջ մեղքի գիտակցումն առանցքային դեր ունի. գործած մեղքը պետք է ընդունել պատասխանատվությամբ: Մեր խնդիրն է պատասխանատու լինել յուրաքանչյուր արարքի համար և նույն պատասխանատվությամբ էլ շտկել գործած սխալները՝ ոչ թե սեփական անձը անընդհատ խարազանելով, այլ՝ պատասխանատվությամբ գործելով:

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ