20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԵՄ-ն ակնակալում է լարվածության թուլացում շփման գծում

Հրադադարի վերջին խախտումները, որոնց հետևանքով  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում  եղան բազմաթիվ զոհեր ակնհայտ հիշեցում են առ այն, որ ստատուս քվոն անկենսունակ է: Այս մասին նշվում է  Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչի հայտարարության մեջ, հայտնում է Հայաստանում ԵՄ պատվիրակության պաշտոնական կայքը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Հրադադարի վերջին խախտումները, որոնց հետևանքով  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում  եղան բազմաթիվ զոհեր ակնհայտ հիշեցում են,առ այն, որ ստատուս քվոն անկենսունակ է:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բազմիցս հայտարարել են հրադադարի ռեժիմի պահպանման և այդ հակամարտության խաղաղ հանգուցալուծման նկատմամբ իրենց հանձնառության մասին:

Եվրոպական միությունն ակնկալում է լարվածության թուլացում և զսպվածության ցուցաբերում՝ թե՛ գործերում և թե՛ խոսքում:

Եվրամիությունն իր լիարժեք աջակցությունն  է հայտնում  Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և միանում նրանց հունիսի 19-ի հորդորին, որում կողմերին կոչ է արվում անհապաղ քննարկել հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ողջ երկայնքով լարվածության նվազեցումը և վերստին ներգրավվել բովանդակային բանակցություններում` դրսևորելով անհրաժեշտ բարեխղճություն և քաղաքական կամք»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ