25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Էլ հույս չունեմ…»

«Ամուսնուս վիճակը բանտում է ծանր, մերը ազատության մեջ՝ Սարի թաղում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով կալանավորված   Էդուարդ Զեյթունցյանի կինը` Լալա Բերնեցյանը:

Բերնեցյանը նշեց, որ կամաց-կամաց կորցնում է հույսը, քանի որ ձեռնարկված բոլոր ակցիաները, խնդրանքները, դիմումները՝ ուղղված երկրի բարձրագույն ղեկավարությանը անպատասխան են մնացել.«Հիմա էլ Նիկոլ Փաշինյանն է դիմել, որ ամուսնուս ազատ արձակեն, բայց ես չգիտեմ արդեն ինչ կլինի»:

Նշենք, որ Լալա Բերնեցյանը մանկահասակ դստեր հետ մնացել է անօգնական վիճակում: Նա չի աշխատում և գտնվում է սոցիալապես ծանր վիճակում:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը 2016թ․ հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ