20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գյուղացիներն արտագաղթում են. նախկին համայնքապետն ահազանգում է

 Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար  համայնքի նախկին ղեկավար Երվանդ Եգանյանը ահազանգում է՝ հարկավոր է մի քայլ ձեռնարկել, որ սահմանամերձ գյուղի բնակիչը ամուր կառչի իր հողին, ոչ թե թողնի, հեռանա:

«Վերջերս կրակոցներ չեն հնչել, վիճակը, բարեբախտաբար խաղաղ է», – նշեց Երվանդ Եգանյանը: Վերջինս շեշտեց՝ գյուղերում առկա ամենամեծ խնդիրը, թերևս, աշխատատեղերի բացակայությունն է և արտագաղթը:

«Խնդիրներն այնքան շատ են, որ էլ ասելու չէ… Բայց բոլոր խնդիրներից ամենազգայունը արտագաղթն է:

Ու վատն այն է, որ մարդիկ արտագաղթում են ոչ միայն գյուղից, այլև ամբողջ Հայաստանն է արտագաղթում:  Այս պահին մեր համայնքում  1050  բնակիչ  կա գրանցված,  բայց փաստացի 400 մարդ է ապրում այստեղ: Արտագաղթի ծավալները գնալով աճում են: Հարկավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որ մարդը չցանկանա լքել իր երկիրը, որ գյուղացին հույսով ու հավատով ապրի, արարի իր հողում: Պետությունը պիտի հոգա այս մասին, աշխատատեղեր ստեղծի: Քաղաքացին իր երկրում արդարության նշույլ պետք է տեսնի», – նշեց Երվանդ Եգանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ