19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Բառիկ” Իլհամը մեծ բիզնես է անում. ինչու՞ է գաղտնի պահվում Բաքու-Նախիջևան և հակառակ ուղղությամբ թռիչքները

Հետաքրքիր դիտարկում…www.flightradar24.com կայքը,որի միջոցով կարելի է հետևել աշխարհի գրեթե բոլոր օդավավակայաններից իրականացվող թռիչքներին և վայրէջքներին,ընդհուպ բեռնատար ինքնաթիռների, “վրիպում” է միայն Ադրբեջանի պահով…Օրական Բաքվից Նախիջևան և հակառակ ուղղությամբ ազգաին փոխադրող Azerbaijan Airlines-ն իրականցնում է մոտ տասը թռիչք,որոնք սակայն չեն արձանագրվում երկու քաղաքների օդանավակայնների ցուցատախտակներում… Բայց թռիչքները,որանք,ի դեպ,իրականացվում են Իրանի օդային տարածքով,ռադարները արձանագրում են…Բացառում եմ,որ Նախիջևանի աղքատ բնակչությունը ի վիճակի լինի այդ քանակությամբ օգտվել ավիատրանսպորտից…

Տեսնես ինչե՞ր են փոխադրում այդ ինքնաթիռներով,որ Բաքվում նույնիսկ չեն էլ ցանկանում այդ մասին “բարձրաձայնել”…
ԽՍՀՄ փլուզումից հետո Նախիջևանը համարվում է Հարավային Կովկասի ամենաառեղծվածային տարածքը,որը գրեթե միշտ եղել է Ալիևների գերդաստանի վերահսկողության տակ…1993 թ-ից իվեր,երբ Հեյդար Ալիևը Նախիջանից ժամանեց Բաքու,այդ երկրամասը ղեկավարում է Ալիևների ընտանիքոի ամենահավատարիմ ծառաներից մեկը՝Վասիֆ Թալիբովը…

Բազմաթիվ միջազգային ՀԿ-ների և կազմակերպությունների զեկույցներում Ադրբեջանը նշվում է որպես թմրավաճառքի ամենակրևոր տարանցիկ երկրներից մեկը…Չի բացառվում,որ Աֆղանստանից և Միջին Ասիայի երկրներից դեպի եվրոպական շուկաներ արտահանվող թանկարժեք օփիոնը և հաշիշը ազգային փոխադրողի ինքնաթիռներով Բաքվից տեղափոխվում է Նախիջևան,իսկ այնտեղից էր ադրբեջանա-թուրքական սահմանը հատելով հայտվում է Էրդողանի մոտ,որը համարվում է ապօրինի և հանցագործ միջոցներով մեծ գումարներ աշխատելու սիրահար և մեծ վարպետ է այդ բնագավառում…

Չմոռանանք,թե ինչ միլաիրդավոր դոլլարներ է աշխատել և աշխատում Էրդողանի ընտանիքը համագործակցելով “Իսլամական Պետություն” ահաբեկչական կազմակերպության հետ՝այլ երկրներին վերավաճառելով վերջինից գնված նավթը,պատմական հուշարձանները,թանգարաններից գողացված թանկարժեք իրերը և այլն…Էրդողանը նաև մեծ գումարներ է աշխատել գաղթականներին Մերձավոր Արևելքից Եվրոպա տեղափոխելու հանցավոր գործունեությամբ…Անկարայում շատերը գիտեին,որ այդ “բիզնեսը” վերահսկվում է Էրդողանի ընտանիքի կողմից…

Չի բացառվում,որ “բառիկ” Իլհամը մեծ բիզնես է անում ավագ եղբոր՝ Ռեջեփի հետ և մեծ գումարներ են վաստակում… Երկուսն էլ առաջնորդվում են՝հռոմեական կայսր Վեսպասիանոսի թևավոր դարձած “Փողը հոտ չունի” կարգախոսով…

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը:
Henaran.am-ը ֆեյսբուքյան գրառումները չի խմբագրում, ուստի պատասխանատվություն չի կրում տեքստում առկա սխալների կամ վրիպակների համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ