23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Տղերք ջան, չի կարելի. ԿԲ նախկին նախագահը՝ ՀՀԿ-ին

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը վստահ է ՝ իշխող կուսակցությունում կան այնպիսի մարդիկ, ովքեր բոլորովին չեն մտածում երկրի մասին: Այդպիսիք չեն էլ ուզում հեռանալ, թողնել իրենց պաշտոնը:

«Ես ճանաչել եմ Աշոտ Նավասարդյանին: Նա իմ հարևանն է եղել: Ազգալդյանին էլ եմ ճանաչել: Եղել են մարդիկ, որ ՀՀԿ-ի ստեղծման ու կայացման համար կյանք են դրել: Հիմա ովքե՞ր են տիրացել այս կուսակցությանը: Էս ի՞նչ եք անում… Նավասարդյանը շատ լավ մարդ էր, և լավ է, որ նա այս վիճակը չտեսավ:

Այո՛, բարեբախտաբար, չտեսավ, թե ինչի է վերածվել այդ կուսակցությունը: Լավ, հինգ տարի,  տասը տարի… Ինչքա՞ն կարելի է մնալ իշխանությունում ու  կեղծել ընտրությունները,  մեկ միլիոն մարդու պարտադրել, որ կաշառք վերցնեն: Հայաստանյան բանկերում  տասը հազար դրամանոց էլ չէր մնացել… Հանել էին, որ բաժանեին մարդկանց՝ որպես ընտրակաշառք: Ես փաստերով եմ  խոսում: Մարդկանց ստիպել են ընտրակաշառք վերցնել, ասել են՝ եթե չվեցնես,  տունդ պայթեցնելու ենք: Սա է իշխող կուսակցության ձեռագիրը»: 

«Տղե՛րք ջան, չի՛ կարելի: Մենք էլ տեղ չունենք նահանջելու», – նշեց Բագրատ Ասատրյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ