20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Կառավարությունը պետք է կարողանա ճիշտ գնահատականներ տալ» /տեսանյութ/

«Կառավարության այս ծրագրի մասին խոսելիս կարելի է ասել՝ այն մեր երկրի տնտեսական զարգացման ծրածիրն է: Քաղաքականությունն ինքը խտացված տնտեսությունն է: Կառավարության նոր ծրագրում անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտների: Իմ գնահատմամբ՝ այս  ծրագրում կան ավելի շատ դրական ծրագրեր, քան նախորդներում:  Ես, իհարկե, տնտեսագետ չեմ, բայց կարող եմ ասել՝ այս ծրագրում համեստ թվեր են նշված, ինչը դրական եմ համարում: Բայց,  ի վերջո, թվերով չէ, որ մենք պիտի հարցեր կարգավորենք: Կառավարությունը պետք է կարողանա ճիշտ գնահատականներ տալ, հասկանալ՝ ինչ պետք է անել, որ մեր երկրի քաղաքացիները գոհ լինեն մեր երկրի տնտեսությունից», – անդրադառնալով Կառավարության նոր ծրագրին՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց  ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեսանյանը:

Վերջինս շեշտեց՝ մեր երկրի զարգացումը մեծապես կախված է ոչ միայն Կառավարությունից, այլև հասարակությունից, քաղաքական էլիտայից:

«Բոլորս մեր չափով պետք է աշխատենք անել այնպես, որ մեր երկրի տնտեսությունը զարգանա: Արմատից պետք է սկսել: Կոռուպցիայի դեմ պետք է ակտիվ պայքար մղել», – նշեց Լեռնիկ Ալեքսանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ