23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Նու, ճիշտ չի դա. Կարեն Կարապետյան

«Կփորձեմ հավեսով խոսել»,-ժպիտով ու այս խոսքերով իր ամփոփոիչ ելույթն սկսեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Հիշեցնենք, որ Ազգային ժողովում արդեն 2 օր է, քննարկվում է Կառավարության՝ 2017-2022 թվականների ծրագիրը: Ելույթում վարչապետը հիշեցրեց՝ նախկինում էլ ասել՝ պետք է հանդուրժողական լինել ու կոռեկտ միջավայր ձևավորել:

««Ելքի» դաշինքի գործընկերների հիմնական քննադատությունն այն էր, թե մենք չենք հասկանում, թե 2018- վարչապետն ով է լինելու, իմաստ էլ չեն տեսնում ծրագիրը դիտարկել: Նաև ասացիք, որ լիբերալ ծրագիր է, դա ձերը չի, մերը պիտի լիներ, այդ գնահատականն ընդունել եմ որպես դրական»,-ասաց վարչապետը:

«Ծառուկյան»  խմբակցության քննադատությունն էլ, նրա ներկայացմամբ, այն էր, որ 434 հազար ձայն են ստացել, իրենք ծրագրերը պիտի լսելի լինեն: «Փաստարկս այն է, որ մենք ավելի շատ ձայն ենք հավաքել ու մեր ծրագիրն ավելի առարկայան ու իրագրոծելի է»:

Կարեն Կարապետյանը նաև ոչ կոռեկտ բնույթի, անձնական ելույթներ է նկատել: «Խորհուրդ, հորդոր՝ նու, ճիշտ չի դա»,-ասաց նա:

Շնորհակալություն նաև հայտնեց ՀՀԿ-ականներին ու ՀՅԴ-ականներին իրենց տեսակետների համար: Խոսելով Կառավարության թիմից՝ վարչապետն ընդգծեց.  «Հավավքել է բավականին ազնիվ, պարկեշտ մարդկանց թիմ, ազատ ու գործընկերային մթնոլորտ է, իրականում շատ բաց ենք ու չափազանց շահագրգռված ենք, որպեսզի լինեն կոնստրուկտիվ առաջարկներ քննարկումների համար: Իսկ ծրագիրը շատ աշխատունակ, պոտենցիալ ունեցող ու հաշվարկված է»,-նկատեց նա:

Վերջինս նշեց՝ ծրագիրը քննարկվել է խոշոր մասնագետների հետ՝ ոչ միայն հայերի:

Ապա նա կոչ արեց, որպեսզի յուրաքանչյուրն ինքը գնահատի՝ ծրագիրն իրատեսական է, թե ոչ, իր խճղի միջով անցկացնի, ոչ թե քաղաքական նկատառումներով շարժվի:

«Շնորհակալություն ու լավ տրամադրություն»,-այս խոսքերով եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ