19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ինն ամիս համբերեք, հարցեր չեն մնա, ի՞նչ տարբերություն՝ ով է լինելու վարչապետ»

«Այս կառավարության նախորդ՝ կարճաժամկետ ծրագիրը բնորոշել եմ մեկ բառով՝ գործնական»,-Ազգային ժողովում  Կառավարության՝ 2017-2022 թվականների ծրագրի քննարկմանը հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Ներկայացվող ծրագիրը, անկախ տարբեր կարծիքներից, հարկ եղածից ավելի մանրակրկիտ է՝ ոլորտ առ ոլորտ հստակ, չափելի, կոնկրետ պատասխանատվություն ենթադրող ժամանակացույց-անելիքներով: Քաղաքացին, քաղաքական ուժերը, ցանկության դեպքում, կարող են հետևել ժամանակացույցին և արածի ու չարածի հաշվետվություն պահանջել»,-ասաց նա և նշեց, որ ծրագրի առանցքը լայնամասշտաբ բարեփոխումներն են:

 ՀՅԴ պատգամավորը նշեց, թե շոուները, խարդավանքները, մամուլով ներիշխանական շանտաժները վիճակ չեն փոխելու և կոչ արեց կառավարությանը, վարչապետին ամենից ավելի վճռական լինել՝ սկսածը մինչև վերջ տանելու, ոչնչի առջև կանգ չառնելու վճռականություն: «Նախկինում մենք կառավարության ավելի հավակնոտ ծրագիր էլ ենք ունեցել: Բայց այն, կարծում եմ, ձախողվել է ոչ միայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի, այլև անվճռականության ու հարմարվողականության պատճառով: Գործով, առանց աջուձախ նայելու առաջ գնալը, համոզված եմ, այլընտրանք չունի: Այդ դեպքում ա՛յս կառավարությունը կշարունակի վայելել Դաշնակցության ամբողջական աջակցությունը: Հիմա էլ խանգարողներ լինելու են, անցյալի անցքներից մտնել փորձողներ լինելու են, քաղաքական կյանքի սև խոռոչը ինքնաբավարարմամբ հինգ տարում էլ նոր բան չի ծնելու: 2018-ի քաղաքական կեղծ օրակարգը թեժացնողներ լինելու են: Ներեցեք, որ հարցնում եմ, բայց ձեզ համար ի՞նչ տարբերություն, թե ով է լինելու վարչապետ: Ձեր մոտեցումները դրանից փոխվելո՞ւ են: Արտակ Զեյնալյանը սոցիալիստ-պահպանողակա՞ն է դառնալու: Ինն ամիս համբերեք, հարցեր չեն մնա»,-հարցրեց նա: Աղվան Վարդանյանը եզրափակեց, թե հետևողականորեն գնալու են երկիրը արմատական, որակական փոփոխությունների տանող ճանապարհով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ